...

Մուհամեդը գնաց սարի մոտ

Մուհամեդը գնաց սարի մոտ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան, ինչից հետո կսկսվի հանքի շահագործումը։

«ՉԻ». Այս հայտարարությունից բառացիորեն 5 րոպե անց իշխանական քարոզիչներն արդեն սկսեցին ուղեղների լվացումը:

Ասում են՝ այ, եթե Ամուլսարի հանքը շուտ շահագործվեր, Ադրբեջանը չէր համարձակվի ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ, Ջերմուկի ուղղությամբ առաջ չէր գա: Միանգամից գլխին կտային ամերիկացիները, բրիտանացիները, մի խոսքով նրանք, ում պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը:

Դե, եթե այդպես է, եկեք հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ոչ թե դիրքեր ամրացնենք, կահավորենք, ուղեկալներ տեղադրենք, այլ հանքեր բացենք: Կապ չունի՝ ինչի հանք. մի տեղ ոսկու, մի տեղ ցեմենտի, կարելի է նաև կարբիդի: Կարևորը, որ այդ հանքերը գրանցված լինեն հզոր գերտերություն հանդիսացող երկրի անունով: Ու վերջ. Ադրբեջանը մանթոյից կմեռնի:

Որ մի քիչ քրքրենք այս իշխանության պաշտոնյաների կենսագրությունը, կեսից շատը ժամանակին էկոակտիվիստ է եղել, թույն բնապահպան: Բայց դա ժամանակին:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   454 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ