...

Չգիտի, որ գիտի

Չգիտի, որ գիտի

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, News.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչքա՞ն հեռուստացույց է արտադրվել այն գործարանում, որի կարմիր ժապավենը կտրեց Նիկոլ Փաշինյանը, ինչքա՞ն գազի բալոն է արտադրվել այն գործարանում, որի կարմիր ժապավենը կտրել է վարչապետը, պատասխանել է. «Չեմ կարող ասել. Հայաստանում գործում է 100 հազար ընկերություն և պարզ է, որ բոլորի մասին ես տեղեկությունները չունեմ»:

«ՉԻ». Միանգամից ասենք, որ մի հատ էլ չեն արտադրել: Թե որ արտադրած լինեին, նախարարը գոնե մոտավոր կնշեր դրանց ծավալը:

Ու չնայած, փաստորեն, Հայաստանում 100 հազար ընկերություն կա, բայց նույն նախարարը նույն հարցազրույցում հայտնում է, որ մինչ օրս Հայաստանում արտադրվել է 8 հատ  «Սեպուհ 1» ավտոմեքենա: Այսինքն՝ պետք եղած ժամանակ կոնկրետ թիվն էլ է ասում: 

Դե որ «Սեպուհի» մասին գիտի, ուրեմն հեռուստացույցների մասին էլ պիտի իմանար: 

Իմիջիայլոց, Լենինգրադյանի վրա մի հատ ավտոտեխսպասարկման կետ կա, այնտեղ վերջին 5 ամսում ավելի շատ մեքենա է հավաքվել, քան էդ սեպուհնոցում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   323 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ