...

Աքլորական է գնում

Աքլորական է գնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասել է. «Նրանք, ովքեր մինչև հիմա չեն արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, պետք է նորից արձանագրեմ, 2022-ի հոկտեմբերի 6-ին,  ինչքան էլ դա աբսուրդ հնչի, ՀՀ վարչապետը ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, այո, նաև հարևանների տարածքային ամբողջականությունը, որովհետև մեր երկրի տարածքային ամբողջականությունը պարփակված է մեր հարևանների տարածքային ամբողջականությամբ:

Իսկ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը այս մտքի հետ բանավեճ ունեն, ուղիղ եթերում շարունակում եմ նրանց հրավիրել բանավեճի»:

ՉԻ.- Նույնիսկ աքլորն աքլորանալուց այդքան չի աքլորանում, որքան Փաշինյանը: Ափսոս մենակ, որ Հայաստանի ներսում է աքլորանում:

Թե որ այդքան կտրիճ տղա ես, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահներին հրավիրի բանավեճի: Հատ-հատ, կամ երեքին միասին:

Ալիևի հետ արդեն տեսել ենք՝ ոնց է բանավիճում: Կուռկուռի... լավ, չշարունակենք: Չի հրավիրի:

Հենց հիշեցնում ես սրա արածները, էլ փաստարկ չունի, միանգամից նախկիններին է հիշում: Կողքից նայողը կմտածի, թե 2018-ից հետո ոչ թե ինքն է Հայաստանի վարչապետը, այլ ՀՀ երեք նախկին ղեկավարները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   177 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ