...

Առաջ Գառնիկիչն էր, հիմա Դոն Պիպոն է

Առաջ Գառնիկիչն էր, հիմա Դոն Պիպոն է

Արթուր Ասատրյանը` Դոն Պիպոն, նոր հասարակական կազմակերպություն-շարժում է ստեղծել՝ «Հայ խաչակիրների ազատագրական շարժում»։ Դոն Պիպոն հանդես է եկել ուղերձով՝ խոստանալով բարձր պահել հայ տղամարդու պատիվը, առաջնորդվել հայկական եկեղեցու և հայկական ընտանիքի շահերով։ Նա նաև ասել է, թե միլիոնավոր մարդիկ սպասում էին այս շարժմանը։

Ասում եք, էլի․ բա նախկինների ժամանակ հնարավո՞ր էր պատկերացնել, որ Դոն Պիպոն հասարակական շարժում նախաձեռնելու, ավելին՝ այն առաջնորդելու հայտատու կդառնա։ Մարդիկ մաքսիմում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի «Նիգ-Ապարանով» սահմանափակվեցին։ Գլխավոր դատախազի շուրջ հավաքվեց կրիմինալ-ֆինանսական-քաղաքական սեգմենտը, որի նպատակը գրեթե չէր տարբերվում Դոն Պիպոյի նպատակներից։ Հետո հենց հաջողեցին այս հարցերում, անցան մանդատների առուվաճառքին՝ ում վրա ուզում մանդատ էին ծախում, ում չէին սիրում՝ փակում էին անգամ ուրիշներից մանդատ առնելու բոլոր հնարավորությունները։ Հիմա Դոն Պիպոն անպայման պետք է տեսակցի Աղվան Հովսեփյանին, իր կազմակերպության կանոնադրությունն էլ փոխանցի նրան։ Մարդը աչքի տակով կանցկացնի, ուղղումներ կանի, իր փորձառությամբ էլ ահագին օգտակար կլինի խաչակիրների շարժմանը։ Ի գործ։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1997 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ