...

Առաջին հաղթանակը՝ պատերազմից հետո

Առաջին հաղթանակը՝ պատերազմից հետո

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասել է. «Երեկ, երբ դուրս էինք գալիս սենյակից, միջանցքում տեսա չինական պատ ՊՆ նախարարի դեմը, օպերատորները շարվել էին, բոլորը արգելափակել էին, ես հետևից փորձում էի անհաջող գործողություններ, որպեսզի այդ պաշտպանությունը ճեղքենք, բայց նախարարը ոնց որ թե հաջողությամբ եկավ 414 սենյակ և սկսեցինք քննարկումը... Իհարկե շղթան սկսվել է պատերազմից հետո, սա այն գիտակցումն է, որ մենք դասեր ենք քաղում պատերազմի արդյունքներից»:

«ՉԻ». Տեսնո՞ւմ եք, թե որքան արագ են իշխանությունները դասեր քաղել 44-օրյա պատերազմից: 

Բանակում իրականացրած լուրջ և համակարգային բարեփոխումների արդյունքում այսօր արդեն մեր պաշտոնյաները բավական արագ և օպերատիվ կերպով կարողանում են ճեղքել լրագրողների պաշտպանական բնագծերը, նոր դիրքեր վերցնել, ամրապնդվել այնտեղ:

Հետո էլ ասում եք՝ գործ չեն անում: Լրագրողների հետ կոնֆլիկտներում հաղթող են դուրս գալիս:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   552 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ