...

Առանց թասիբի ընդդիմություն

Առանց թասիբի ընդդիմություն

Ոչ թե՝ առանց թուրքի Հայաստան

Այս շաբաթ ինչ-որ մի հատ PR կազմակերպություն մրցանակաբաշխության մասին հայտարարեց, ըստ որի՝ տարվա քաղաքական գործիչ էր ճանաչվել գործարար Իշխան Սաղաթելյանը: Ինչի ենք գրում՝ գործարար, որովհետև որպես գործարար նա գուցե վերջին մեկ տարում ինչ-որ արդյունքների հասել է, բայց ահա թե ինչի է հասել քաղաքականության մեջ... սա ոչ ոք չգիտի: Էդ ինչքա՞ն փող պիտի թափես, որ քեզ համարեն տարվա քաղաքական գործիչ, հյուրանո՞ցդ ես ծախել: 

Իսկ եթե նման կոչման արժանանալու գլխավոր արժանիքը ղժղժալն է, թռչկոտելը, տրտինգ տալը, վազելը, փախչելը... կներեք, այդպես ազգիս կեսին հանգիստ կարելի է տարվա քաղաքական գործիչ համարել:

Մյուս կողմից՝ թե որ սա է տարվա քաղաքական գործիչը, պատկերացնո՞ւմ եք մեր քաղաքական դաշտի որակը, պլենդուզային մակարդակը, որ ուրիշ մարդ չեն ճարել: Իրեն Միսթեր Բինի հետ են համեմատում: Իզուր: Միսթեր Բինը սերիալներում տարբեր բարդ իրավիճակներում ավելի հետաքրքիր ու արդյունավետ լուծումներ էր գտնում, քան ընդդիմության առաջնորդն ու իր կողքին կանգնած մյուս առաջնորդները: 

Գանձակագողերի հիշատակարանը

Բացառությամբ՝ Արթուր Վանեցյանի: Չգիտենք, հետագայում ինչ կանի, ինչպես իրեն կդրսևորի, բայց կարելի է ասել, որ այս մարդը պատվի, արժանապատվության, թասիբի ինչ-որ զգացում ունի: Պաշտոնի մեռած չի: Ի տարբերություն Իշխան Սաղաթելյանի և նրա հայրենափրկիչ մյուս գործընկերների: 130 տարի է, էդ մանդատից պոկ չեն գալիս: Ով ուզում է, տա այդ մանդատը, մենակ թե տա. երիտթուրքը, արաբը, պարսիկը, Ռոբերտը, Սերժը, Նիկոլը... 

Ասում ես՝ ինչի՞ չեք մանդատները վայր դնում, ասում են՝ ո՞նց, մենք ճառ ասե՞նք, թե՞ զանգ կախենք: Բա մի հատ խորհրդարանական ամբիոն չունենա՞ն, որ իրենց ճոռոմ-ճոռոմ ճառերը ասեն: 

Թե չէ, պետություն, արժանապատվություն, պետականություն, հայրենիք... դրանք իրենց համար շատ լավ բառեր են, բայց միայն՝ բառեր: Կարևորը ճառն է, մնացածի վրա թքած ունեն, հակառակ դեպքում սրանց գլխավոր պոռոտախոսը՝ Հրանտ Մարգարյանը, 2019-ի մայիսին, երբ պատերազմի վտանգն արդեն առկա էր, չէր կանգնի, ասեր. «Վախենում եմ, որ այդ օրը մենք մեր դիմադրողականությունը կկորցնենք և ասենք, պետք է հրաժարվենք ազատագրված տարածքներից, բայց իրականության մեջ մեզ այս Արցախն է պետք։ Արցախը նաև պատճառ է, որ մենք կարողանանք Գանձակը ազատագրենք, Նախիջևանը ազատագրենք»:

Սա Հրանտ Մարգարյանն է ասել, Իշխան Սաղաթելյանի միրուքավոր տեսակը: Այսինքն՝ Դաշնակցությունը դեմ է եղել Արցախի անկախությանը: Այնպես, ինչպես դեմ է եղել Հայաստանի անկախությանը: Ու հիմա, Արցախի անկախությունից սարսափողները, Հայաստանն ու Արցախը ուղիղ դեպի հերթական պարտություն տանողները որոշել են Արցախ ու Հայաստան փրկել: Ասում են՝ սպասեք, մի քիչ ուժ հավաքենք, շունչ քաշենք, ցանցերը վերանորոգենք (ի դեպ, ցանցեր ունենում են նաև ահաբեկչական խմբավորումները), տեսնենք՝ երբ է Նիկոլը Արցախը հանձնում ու միջանցք տալիս հարևան երկրներին, նոր հետո արդեն թարմ ուժերով կսկսենք հայրենափրկիչ գործողությունները: Երբ արդեն փրկելու հայրենիք չի լինելու: Լինելու են միայն հայրենիքը փրկելու մասին երգերը: 

Կասեք՝ ինչի՞ եք մենակ Դաշնակցության մասին խոսում: Որովհետև երկիրը հերթական աղետի եզրին է կանգնած, բայց սրանք ընդդիմադիր դաշտում իրենց կլոունադայով հատ-հատ «պեչատում» են իշխանությունների բոլոր ծրագրերը, նոր զիջումները, նոր կորուստները: Ու դա չիմացության պատճառով չէ, այլ լավ էլ գիտակցված են անում: Այսինքն՝ ընդդիմադիր ձևանալ, բայց թույլ չտալ, որ իրական ընդդիմություն ձևավորվի: Մինչև Հայաստանն ու Արցախը չվերջանան: Որ հետո Հրանտ Մարգարյանն իր ելույթում ասի. «Հայաստանը նաև պատճառ է, որ մենք կարողանանք Արցախը ազատագրենք, Գանձակը ազատագրենք, Նախիջևանը ազատագրենք»:

Խարանը՝ ճակատներին

Ու արժե այս առումով մի մեջբերում անել Ավետիս Հարությունյանի հոդվածից, որը նա գրել էր դեռևս 2001թ. մարտին:

««Դաշնակները չքմեղացող չեն, բայց 99-ի հոկտեմբերի վերջին խիստ վախեցած էին: Այնքան, որ մի քանի օր փակ էին պահում իրենց գրասենյակները և աշխատում էին փողոց դուրս չգալ: Առաջին սթափվողը Հրանտ Մարգարյանը եղավ և տեղնուտեղը հայտարարեց, որ բենզինով շշերը պատրաստ են: Անմիջապես էլ դադարեցին «27»-ի դեպքով չքմեղանալ: Համարեցին, որ անմեղ երևալու աստիճան նվաստանալը իրենց վայել չէ: Այդ գծի վրա այնքան հոռացան, որ արդեն կես տարի անց չէին էլ թաքցնում իրենց համակրանքը մարդասպանների հանդեպ: Հիմա այնքան են ինքնավստահ դարձել, որ հրապարակային քննարկման են դրել Քոչարյանի լինել-չլինելու հարցը: Անունը դրել են, թե անհանգստացած են Քոչարյանի կյանքի համար: Նաև հոգիներին մեղք են առնում՝ ասելով, թե տեսեք, ինչ հրահանգներ են տալիս Քոչարյանի կյանքի վերաբերյալ»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   6404 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ