...

Խոսքի տերն ու ծառան

Խոսքի տերն ու ծառան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Ազատության» եթերում ասել է. «Քննարկում ենք Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու հարցը»:

«ՉԻ». Մի րոպե, մի րոպե: Մի շտապեք: Եթե որոշել եք Փաշինյանին իմպիչմենտ հայտնել, նշանակում է՝ պիտի խորհրդարան վերադառնաք, որովհետև իմպիչմենտը խորհրդարանական գործընթաց է:

Բայց դուք ձեր այս հայրենափրկչական շարժման ընթացքում միլիոն անգամ հայտարարել էիք, որ այլևս խորհրդարան վերադարձողը չեք, կամ էլ՝ վերադառնալու եք իշխանափոխությունից հետո: Իսկ եթե իշխանափոխություն չի եղել, ո՞նց եք վերադառնում:

Ձեր խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն էր, օրինակ, մայիսի 12-ին հայտարարել, որ «Մենք խորհրդարան կվերադառնանք կա՛մ այլ կարգավիճակով... կա՛մ չենք վերադառնա»: 

Արթուր Վանեցյանը, օրինակ, հայտարարել էր, որ ոչ մի դեպքում խորհրդարան չի վերադառնա, օրերս դա նորից հաստատեց: Բան չասացինք. խոսք է տվել, առայժմ խոսքի տերն է: 

Իշխան Սաղաթելյանը հաստատ կվերադառնա. շուստրի է, ասում է՝ վերադառնալու ենք մեր օրակարգով: Կարծես խորհրդարան գնացողները ուրիշների օրակարգով են գնում: Ցանկացած խմբակցություն, որ խորհրդարան է գնում, պարտադիր ունենում է իր օրակարգը: Էդ չանցավ: Ուրիշ բան մտածեք:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ