...

Առանց Թրեյսի Հա՛յա՛ստա՛ն

Առանց Թրեյսի Հա՛յա՛ստա՛ն

Դիմադրության շարժումը բողոքի ակցիա է կազմակերպել «Մարիոթ» հյուրանոցի դիմաց, որտեղ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի մասնակցությամբ ընթանում է ժողովրդավարության հայաստանյան ֆորումը։ Ակցիայի մասնակիցները տեսակետներ են հնչեցրել, որ այս իշխանությունների օրոք Հայաստանում ժողովրդավարության մասին խոսք լինել չի կարող, և վանկարկել են «Թրեյսի, հեռացիր»։

Սա, իհարկե, շատ հուժկու և նպատակասլաց ակցիա է։ Ենթադրենք՝ այդ վանկարկումների արդյունքում դեսպանն ամոթից գետինն է մտնում և սուսուփուս հեռանում։ Համաձայնվեք՝ Հայաստանի միջազգային հեղինակությունը դրանից կտրուկ կբարձրանա։ Է՛լ ավելի կբարձրանա, եթե դեսպանը հեռանալուն պես մի զեկուցագիր գրի ԱՄՆ իշխանություններին, թե բա չեք ասի՝ էսպես ու էսպես, Հայաստանը բռնապետական երկիր է, լավ կանեք մի քանի պատժամիջոց էլ սրանց նկատմամբ կիրառեք։ Կամ՝ երրորդ տարբերակը․ դեսպան Թրեյսին, այդ վանկարկումները լսելով, թեքվում է Նիկոլի ականջին՝ թե «լավ, էլի, Նիկոլ, ես քո տեղը գետինը մտա, արի կլինի հենց հիմա հրաժարական տուր», Նիկոլն էլ անմիջապես հրաժարական է տալիս։ Ի՞նչ կա որ, ստացվեց՝ ստացվեց։

Կատակը մի կողմ, բայց ինչ ուզում ես արա՝ օտարների առաջ սեփական իշխանություններից կամ ընդդիմությունից բողոքելն ու իրար վրա կլյաուզաներ գրելը մեր քաղաքական գործիչների արյան միջից դուրս չի գալիս։
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1054 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ