...

Առանձնակի դաժանությամբ հնչեցված ճշմարտությունը

Առանձնակի դաժանությամբ հնչեցված ճշմարտությունը

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, թե Արցախի կորստի համար մեղավոր ենք յուրաքանչյուրս, իսկ երբ լրագրողը հարցրել է, թե «ո՞րն է իմ մեղքը», պատասխանել է՝ «որ իմ նման անպետք պատգամավոր ունես»։

Նկատենք, որ ընտրողները, մեծ հաշվով, ոչ «անպետք պատգամավոր» Հովիկ Աղազարյանին են ընտրել, ոչ էլ ՔՊ-ական մյուս «անպետքներին», նրանք Նիկոլ Փաշինյանին են ընտրել։ ՔՊ-ական «անպետքներից» մեկն էր, չէ՞, հայտարարել, որ եթե նախընտրական ցուցակում անգամ Նիկոլի ուսապարկը լիներ՝ էլի պատգամավոր կընտրվեր։ Այսինքն՝ Հովիկ Աղազարյանը բաց տեքստով ասում է «Արցախի կորստի համար ժողովուրդն է մեղավոր, որովհետև Նիկոլի նման անպետք վարչապետ ունի»։ 

Սա այն եզակի դեպքերից է, երբ հարյուր տոկոսով համաձայն ենք Հովիկ Աղազարյանի հետ։ Բայց նաև մտահոգված ենք, որովհետև «ուսապարկերի իշխանությունը», որպես կանոն, նման անկեղծությունը չի հանդուրժում ու անպայման ինչ-որ կերպ պատժում է առանձնակի դաժանությամբ հնչեցված ճշմարտության համար։

ՎԱՐԿԱՆԻՇ

   330 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ