...

Առավոտյան թքել, երեկոյան սուրճ խմել

Առավոտյան թքել, երեկոյան սուրճ խմել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում ասել է. «Աղմուկ-աղաղակով, դիմակ-հրազենով կասկածյալների ձերբակալությունների տեսարանները  և ապա այն փաստը, որ մի քանի օրից այդ նույն կասկածյալներին մարդիկ տեսնում են սրճարաններում սուրճ վայելելիս, կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում հանրային գիտակցության մեջ»:

«ՉԻ». Հարյուր տոկոս համաձայն ենք: Բայց կոգնիտիվը դեռ փառք է: Մենք կարող ենք զարգացնել վարչապետի ասածը:

Այ, օրինակ, երբ պաշտոնյան աղմուկ-աղաղակով, օրը ցերեկով հանրային վայրում թքում է քաղաքացու դեմքին, ու մի քանի օր հետո այդ նույն պաշտոնյային տեսնում են սրճարաններում սուրճ վայելելիս, կամ ինսթագրամի սթորիում սեփական «պրիչյոսկան» ցուցադրելիս, չեք պատկերացնի, թե հանրային գիտակցության մեջ ինչ զգայական դեպրիվացիա է առաջանում:

Իսկ որ մեկ այլ պաշտոնյա մյուս պաշտոնյային քացով է խփում, կամ էլ հրապարակավ անվանում է «համբալ», այդ դեպքում հանրության մոտ օբսեսիվ-կոմպուլսիվ անձնային խանգարում է առաջանում: 

Համաձայն ենք, որ այսպես շարունակվելու դեպքում կառաջանա հանրային էքզիստենցիալ ճգնաժամ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   332 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ