...

Արդարացրեք զմիմեանս

Արդարացրեք զմիմեանս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք վճռաբեկ դատարանը «Մարտի 1-ի գործով» արդարացրեց ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ժամանակին շարքային քաղաքացի Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե միայն իշխանափոխությունից հետո հնարավոր կլինի բացահայտել և պատժել մարտի 1-ի մեղավորներին։ Մեղավորներն առ այսօր բացահայտված ու պատժված չեն։ Հիմա ի՞նչ, իշխանափոխություն տեղի չի՞ ունեցել։ Թե՞ կարևորն իշխանափոխություն արածի արդարացումն է, իսկ մեղավորները, այդ թվում՝ կազմակերպիչները, անմեղ մարդկանց բանտեր լցնողները, վճիռներ դակող դատավորները և այլն, կարող են նաև անպատիժ մնալ՝ դրա դիմաց համանման ծառայություններ մատուցելով արդեն այս իշխանություններին։ 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1078 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ