...

Արժան է, արժան

Արժան է, արժան

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նիկոլ Փաշինյանին պարգևատրել է Ղազախստանի Հանրապետության բարձրագույն պետական ​​պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով:

«ՉԻ». Սա մեզ խորհրդային հին անեկդոտ հիշեցրեց: Կրեմլում լուրեր են տարածվում, թե Բրեժնևը հրաժարվել է հերթական շքանշանից: Անմիջապես իրարանցում է սկսվում, բոլորը խառնված, թե ոնց կարող է նման պատահել, շտապ Պոլիտբյուրոյի նիստ են հրավիրում:

Բրեժնևը ներս է մտնում, հարցնում են, թե այս ի՞նչ հաշիվ է:

Բրեժնևը պաուզա է վերցնում, հետո ծոր տալով խոսում. «Հարգելի ընկերներ, երկար մտորումներից հետո որոշեցի հրաժարվել աֆրիկյան զուլուս ցեղի «Ոսկե քթի օղակ» շքանշանից»:

Այդ առումով Փաշինյանը ճիշտ ուղու վրա է, սկսել է մեդալներ ու շքանշաններ հավաքել: Մենակ միջին Ասիայում մի հինգ երկիր կա, այնտեղից մեր տարածաշրջանով կարող է անցնել Աֆրիկա: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   91 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ