...

Արսեն Թորոսյանը աչքաթող է արել հոգեկաններին

Արսեն Թորոսյանը աչքաթող է արել հոգեկաններին

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել և գրել. «Վլադիմիր Պուտինն առանց անձրևանոցի հարգեց մեր ցեղասպանվածների հիշատակը, իսկ փափկամազիկ դասալիքը անձրևանոցով էր բարձրացել Ծիծեռնակաբերդ»:

«ՉԻ». Մեզ թվում է, որ Արսեն Թորոսյանը մտածելու տեղ ունի: Ամբողջովին թաղված կորոնավիրուսի դեմ պայքարի գործերով, լրիվ աչքաթող է արել հոգեկան խնդիրներ ունեցող քաղաքացիների հարցը:

Օրինակ, Սոնա Աղեկյանը հիմա Ավանի բուժհաստատությունում կոշտ կարանտինի տակ պիտի լիներ: Պացիենտի մոտ լուրջ խնդիրներ կան: Վերցրել է 3 տարվա տեսանյութը, որտեղ Պուտինը Կրեմլի մոտ գտնվող «Հավերժ Կրակի» մոտ ծաղիկներ է դնում և հարգանքի տուրք մատուցում Երկրորդ Համաշխարհային պատերազմում զոհված խորհրդային զինվորների հիշատակին: Հետո էս աղջիկը գրել է, թե Պուտինը «մեր ցեղասպանվածների» հիշատակն է հարգում: Աու, տանը մարդ կա՞:

Ու ի դեպ, նման պացիենտների մոտ «մեր ցեղասպանվածներ» արտահայտությունը բավական տարածված սիմպտոմ է: 

Այդ տեսանյութն էլ դնում ենք, ինքներդ դիտեք և որոշեք՝ որքանով կարելի է առողջ համարել դրա ներքո նման մեկնաբանություններ գրող «ընդդիմադիր» գործչին:
 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2591 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ