...

Նախկիններն ընդունակ են ցանկացած ստորության

Նախկիններն ընդունակ են ցանկացած ստորության

Ինչպես հայտնի է, այս տարի արգելված է քաղաքացիների մուտքը Եղեռնի զոհերի հուշահամալիր: Հայաստանի քաղաքացիները հասկացել են և մնացել տանը: Նրանք վիրտուալ ճանապարհով են իրենց հարգանքի տուրքը մատուցում:

Բայց կան հատուկ օժտված գործիչներ, որոնք փորձում են անգամ այս օրը քաղաքական դիվիդենտներ ստանալ:

Նրանցից առավել աչքի ընկավ ակտիվիստ, նախկին ավագանի Սոնա Աղեկյանը: Նախ փորձեց պրովոկացիա իրականացնել ոստիկանների դեմ, այնուհետև տեսնելով, որ նրանք չեն տրվում սադրանքին՝ տեղափոխվեց վիրտուալ տարածք: Աղեկյանը հրապարակեց նկար, որտեղ իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ իրար կպած ծաղիկներ են խոնարհում զոհերի հիշատակին:

Այն, որ նախկին ռեժիմի սպասարկուները դիմում են ցանկացած մանիպուլյացիայի, գաղտնիք չէ: Բայց այս տեսակի սադրանքը նորություն էր: Նկարը անցյալ տարվա է, բայց Աղեկյանը չի խորշում ակնհայտ սուտ տարածելուց: Այն, որ դա թյուրիմացություն չէ, վկայում է ևս մեկ փաստ՝ նա հեռացնում է քոմենթները, որտեղ նրան պարզաբանում են, որ նկարը 2019 թվականի է:

Այս փոքր դրվագը գալիս է ապացուցելու, որ նախկինները չունեն որևէ սրբություն և ընդունակ են ցանկացած ստորության, միայն թե հասնեն իրենց նպատակներին:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4538 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ