...

Հաջորդ «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցչի մեր թեկնածուն

Հաջորդ «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցչի մեր թեկնածուն

Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը գրել է. «Եվրատեսիլում Հայաստանը որպես հայ ներկայացնողը պետք է ունենար 1 նպատակ՝ երգի և կատարման միջոցով ներկայացնել հայի կործանման վտանգը և ազերու նենգությունն ու դաժանությունը, կատարումը պետք է ավարտվեր հնչելով՝ վերադարձրեք մեր եղբայրներին, իսկ դու՛, աշխարհ՝ անտարբեր մի եղիր հայի ու Հայաստանի կործանման հանդեպ։ Նա ուղղակի պարտավոր էր հնչեցներ ահազանգ՝ ի լուր աշխարհի։ Չարեց։  Հայուհին հայ օրիորդին վայել կերպարով՝ համապատասխան հագուստով պետք է ներկայանար։

Ո՞ւմ եք ժպտադեմ ասում Thank you? Ազգականիդ մորթողի՞ն, պապերիդ շիրիմները պղծողների՞ն, անթույլատրելի զենքով հասակակիցներիդ վերացնողի՞ն։ Թո՛ւ, ձեզ հայ ասողին»:

«ՉԻ». Բա ձեզ թվում էր, որ երեկ քաղաքական գործիչների արձագանքներն էինք ներկայացնում, կարո՞ղ է գիտեք՝ հումոր էինք անում: 

Ուղղակի Սոնա Աղեկյանի մտքերը մեր աչքով չէին ընկել: Թե չէ դա կավելացնեինք: 

Հետաքրքիր է, որ երեկ քոչարյանական լրատվամիջոցները Մալենային Զեյնաբ Խանլարովայի հետ էին համեմատել ու իրենց բոլոր էջերով, ԶԼՄ-ներով դա տարածել:

Նկատեցինք, Սոնա Աղեկյանի փառահեղ մտքերն էլ են զետեղվել քոչարյանական լրատվամիջոցում: Դե, մարդիկ պայթում են, որ կակոյ նիբուդ Մալենա բերել, խառնել են գյոզալ Խանլարովայի հետ: Բարձրաճաշակ, նուրբ հոգի ունեն, ծանր են տանում:

Հիմա ի՞նչ ենք առաջարկում. քանի որ Սոնա Աղեկյանը քիչ մը մանկամիտ է, բերեք, հաջորդ տարի այստեղ անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլում» թող ինքը ներկայացնի Հայաստանը: Պայ-պայ-պայ, էդ ի՞նչ օրը կգցի թուրք-մասոն-ջհուդ-ադրբեջանցի երեխաներին: 17-րդ դարի տարազը հագած, թշնամիների մազերը փետրահան կանի, կերգի «Անտեր մնաց Մշո խորոտ լեռները», Վիլսոնի քարտեզը կտա գլխներով:

Մտածեք, բաց մի թողեք պատմական շանսը: Ով էլ մերժի մեր առաջարկը, թու ձեզ մարդ ասողի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1100 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ