...

Արտգործնախարարի ընտիր թեկնածու ենք ճարել

Արտգործնախարարի ընտիր թեկնածու ենք ճարել

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններն այցելել են Շուշի ու այդ այցի վերաբերյալ ՀՀ արտգործնախարարությունը որևէ հայտարարություն ու դատապարտող արձագանք չի հնչեցրել, ասել է. «Սա նշանակում է, որ ՀՀ արտգործնախարարությունն ըստ էության լեգիտիմացնում է այն, ինչ տեղի է ունենում, կամ համերաշխ է այն այցելության հետ, որը տեղի է ունեցել դեսպանների կողմից, այսինքն՝ որևէ վերապահում չունի»։

«ՉԻ». Է՜, ախպեր ջան: Ոնց որ էս երկրից չլինես: Ո՞նց կարող է ՀՀ արտգործնախարարությունն ինչ-որ բան լեգիտիմացնել կամ ինչ-որ բանի հետ համերաշխ լինել, եթե այն գոյություն չունի: Չեղած բանը չի կարող դիրքորոշում հայտնել:

Եվ այսպես ամիսուկես: Ինչ կկատարվի աշխարհում, տարածաշրջանում, դեսպանները կգնան Շուշի, Շուշին կգնա դեսպանների մոտ, մեր վեջը չի, չունենք արտգործնախարարություն, չունենք պրոբլեմ:

Ու այս առթիվ մեզ մի բան է հետաքրքրում. ՀԿԳ պետ Արտակ Գրիգորյանն իր տեղը նստած աշխատում էր: Ինչի՞ Արգիշտի Քյարամյանին նշանակեցին նրա փոխարեն, այլ ոչ թե՝ արտգործնախարար: Բոլոր պաշտոնները հերթով տվել էիք, էս մեկն էլ տայիք: Չեղածից հաստատ լավ էր: Պլյուս, աշխարհում մեծ շուխուր կգցեր, գերտերություններն իրար կխառնվեին, ակտիվություն, շարժ կնկատվեր, տուրիստները կշատանային:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   934 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ