...

ՀՀ վարչապետի վսեմ հովանու ներքո

ՀՀ վարչապետի վսեմ հովանու ներքո

Օգոստոսի 21-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացվող բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։

Ճիշտն ասած՝ քանի որ միջոցառումը կոչվում է «բանակային խաղեր» և իրականացվում է Նիկոլ Փաշինյանի «հովանու ներքո», վստահ էինք, որ մասնակիցներն ուժերը չափելու են բացառապես հետևյալ մրցաձևերում․ «Կլուբնիկի մատակարարման տենդերները բարձր լեռնային պայմաններում», «Շարային վարժություններ և բնաձայնային վանկարկումներ վարչապետին ողջունելիս» և «11 հազար դասալիքների ցուցակի հստակեցումը դաշտային պայմաններում»։ Բայց պարզվեց՝ խաղերին մասնակցելու են ոչ միայն բանակի, այլև ներքին գործերի, արդարադատության նախարարության, ԱԱԾ-ի, պետեկամուտների և քննչական կոմիտեների, դատախազության և ՊՊԾ հավաքական թիմերը։ Իսկ սա նշանակում է, որ կլինեն նաև այլ մրցաձևեր՝ «Մոդուլային զորանոցների կառուցման ատկատների բացահայտում», «Պաշտպանության նախարարի ստացած նվերների ցուցակի բացահայտում», «Ցուցարարների ծեծում, ազատազրկում և գրավի դիմաց ազատ արձակում՝ բացառապես ՀԴՄ կտրոնների տրամադրմամբ», «ԱԹՍ-ների կիրառումը էլիտար հարսանիքների նկարահանումների ժամանակ», և այլն։ 

Ավելորդ է ասել, որ խաղերի գլխավոր մրցավարը Արգիշտի Քյարամյանն է, գլխավոր հովանավորը՝ շահումով խաղերի կազմակերպման մեջ մասնագիտացած ռազմահայրենասիրական կառույցներից մեկը, որի անունը ռազմական գաղտնիք է։

ՎԱՐԿԱՆԻՇ

   457 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ