...

Ժողովուրդը հիմա է՛լ գիտի

Ժողովուրդը հիմա է՛լ գիտի

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել է, թե «հինգերորդ շարասյուն կար, ենթադրում եմ՝ հիմա է՛լ կա, ժամանակը կգա, մեր ժողովուրդը կիմանա՝ ո՞ւմ պատճառով կորցրեցինք Շուշին և ինչո՞ւ պատերազմում պարտվեցինք»։

Հլը մի րոպե։ Փաստորեն՝ գերագույն-գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ գտնվող բանակում կար և հիմա է՛լ կա հինգերորդ շարասյուն։ Նույն Նիկոլ Փաշինյանը կարող էր կանգնեցնել պատերազմը դեռևս հոկտեմբերի 19-ին, երբ թշնամին Շուշիից տասնյակ կիլոմետրերով հեռու էր, բայց չի կանգնեցրել։ Ու այսքանից հետո Արգիշտի Քյարամյանը կարծում է, որ ժողովուրդը միայն հետագայո՞ւմ կիմանա, թե ում պատճառով կորցրեցինք Շուշին։ Ժողովուրդը դա հիմա է՛լ գիտի։ Այլ հարց է, որ այդ «գիտելիքը» կոնկրետ քրեական մեղադրանքի կվերածվի միայն «երբ ժամանակը գա», ավելի ճիշտ՝ «երբ Նիկոլը գնա»։ 

Ուշադրություն դարձրեք՝ եթե Հայաստանը կայացած պետություն լիներ, իրադարձությունների հերթականությունն այլ կլիներ․ ոչ թե Նիկոլը կգնար, ու ճշմարտությունը կբացահայտվեր, այլ ճշմարտությունը կբացահայտվեր, ու Նիկոլը կգնար։ Բայց մենք, ցավոք, դեռ հեռու ենք նման պետություն ունենալուց։

ՎԱՐԿԱՆԻՇ

   594 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ