...

Ասեք՝ ոնց գրենք

Ասեք՝ ոնց գրենք

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ անդրադառնալով Ազատ գյուղում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողների մահվան տարատեսակ պատճառներին, ասել է. «Պահպանված չեն ոչ միայն հրդեհային անվտանգության կանոնները, այլև, ընդհանրապես, անվտանգությանն առնչվող շատ-շատ կանոններ ևս՝ հարաբերությունների, միջանձնային հարաբերությունների... Սա առիթ էր, որ էսպես ասած՝ բորենիների մի խումբ թիրախավորի բանակը և բանակի կառավարումը»։

«ՉԻ». Լավ, ընդունենք, որ իսկապես ինչ-որ բորենիների մի խումբ թիրախավորում ու շահարկում է բանակը, բանակի կառավարումը:

Այդ դեպքում թող Անդրանիկ Քոչարյանն ինքը հուշի. իսկ այս ողբերգության վերաբերյալ ի՞նչ պետք է ասել, ինչպե՞ս մեկնաբանել, որ դա չհամարվի շահարկում:

Երևի, նմանատիպ բաներ պետք է ասել, օրինակ. «պահպանված չեն եղել ոչ միայն հրդեհային անվտանգության կանոնները, այլև, ընդհանրապես, անվտանգությանն առնչվող շատ-շատ կանոններ ևս՝ հարաբերությունների, միջանձնային հարաբերությունների, բայց մեր իշխանությունները հրաշալի կերպով են կատարում իրենց գործառույթները»:

Կամ. «15 զինվոր է զոհվել, բայց նրանք զոհվել են, որ մենք ավելի լավ ապագա ունենանք, հասկանանք՝ որտեղ ենք թերանում, այդ թերությունները վերացնենք, բանակը էլ ավելի մարտունակ դարձնենք ու երկիրն ավելի անվտանգ դարձնենք: Ու դա արվելու է Գերագույն գլխավոր հրամանատարի և ՊՆ նախարարի տիտանական ջանքերի շնորհիվ...»:

Սենց լա՞վ է, պրն Քոչարյան, սա չի համարվի, չէ՞, շահարկում, թիրախավորում: 

Կամ էլ մի հատ ձեռնարկ հրապարակեք, որտեղ կնշվեն շահարկող և չշահարկող տերմինները, բառերը, տեքստերի ոճերը, որ մեզ բորենիների շարքին չդասեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   566 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ