...

Քանի դուք կաք, շանս չունենք

Քանի դուք կաք, շանս չունենք

«Այժմ մենք պատվաստանյութերի բարձր ցուցանիշ ունենալու պարագայում իրական շանս ունենք վերադառնալու մեր նախկին նորմալ կյանքին»։

Հայտարարության հեղինակը ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանն է:

«ՉԻ». Ոչ, պարոն Թորոսյան, մենք մեր նորմալ կյանքին վերադառնալու շանս չունենք: Մի պարզ պատճառով՝ վերընտրված իշխանությունը դա մեզ թույլ չի տա:

Ամբողջ կառավարությունը նախագահականում մասնակցում է մեծ միջոցառման, ոչ մեկը դիմակ չի կրում: Դրանից հետո քանի՞ տոկոս շանս կա, որ կվերադառնանք նորմալ կյանքին: Եթե դիմակ չկրող առողջապահության նախարարը հրաժարական տար՝ գուցե:

Մի իշխանություն, որն ի վիճակի չէ կարգավորել պոլիկլինիկաների հերթերը, գոնե առողջապահական այդ հիմնարկներում բացառել կովիդի տարածումը, չի կարող հասարակությանը նորմալ կյանքին վերադառնալու շանս տալ:

Մի իշխանություն, որը քաղաքական կոնյունկտուրայից ելնելով և սեփական ղեկավարի քմահաճույքները բավարարելու համար գունագեղ միջոցառումներ է կազմակերպում, չի կարող իր քաղաքացիներին նորմալ կյանքին վերադառնալու շանս տալ:

Մի խոսքով` մի խոստացեք բաներ, որոնք չեք կարող տալ` ելնելով ձեր իշխանության բնածին ապիկարությունից:

ՎԱՐԿԱՆԻՇ

   675 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ