...

Պատվաստվելու կոչ՝ առանց պատվաստվելու

Պատվաստվելու կոչ՝ առանց պատվաստվելու

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը լուսանկար է հրապարակել, որտեղ պատվաստվում է և գրել. «Մի քիչ տարօրինակ է, որ 21-րդ դարի 3-րդ տասնամյակում դեռ կա պատվաստման քարոզի կարիք, բայց ինչ արած... պատվաստվե՛ք, ընկերներ»:

«ՉԻ». Իսկ մեզ համար այլ բան է տարօրինակ: Մենք նկատեցինք, որ իշխանության մի շարք ներկայացուցիչներ էլ են այսօր պատվաստվել, ֆոտոները գցել համացանց ու պատվաստվելու կոչ արել:

Հիմա. այսօր հոկտեմբերի 11-ն է, իսկ պատվաստանյութի առաջին խմբաքանակները Հայաստան են «ներխուժել», որքան հիշում ենք, այս տարվա մարտին: Գումարում, հանում ենք, ստացվում է՝ առնվազն կես տարի առաջ: Հարց. իսկ ինչո՞ւ են պատվաստվելու կոչ անող իշխանավորները հիմա պատվաստվում: Կես տարի է, կոչ են անում պատվաստվել, սպառնում են, շանտաժ են անում ու պարզվում է, որ այդ ընթացքում իրենք պատվաստված չեն եղել: 

Երբ առաջինը հենց իրենք պետք է պատվաստվեին և դրանով օրինակ ծառայեին քաղաքացիների համար: Թե չէ, կես տարի է՝ քաղաքացիական բարձր գիտակցություն, եսիմ ինչ... Հիմա բոլոր այն մարդիկ, որոնք այս ընթացքում չեն պատվաստվել, շատ հանգիստ կարող են ասել, թե ինչի՞ պիտի պատվաստվեին, եթե իշխանության ներկայացուցիչներն իրենք չէին պատվաստվում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1088 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ