...

Աշխարհի լավագույն հիվանդանոցը

Աշխարհի լավագույն հիվանդանոցը

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն։ Այս մասին այսօրվա դատական նիստում հայտարարել է նիստերի քարտուղարը՝ նշելով, որ դրանով պայմանավորված հնարավոր չի եղել ապահովել նրա ներկայությունը դատական նիստին։

«ՉԻ». Ժամանակն է, որ Իզմիրլյան բժշկական կենտրոնի կարգավիճակը փոխվի և այն փոխանցվի ՀՀ արդարադատության նախարարությանը՝ որպես դատապարտյալների հիվանդանոց:

Մեկ է, ում կալանավորում են, տեղափոխում են այնտեղ: Իսկ Իզմիրլյանում, պետք է խոստովանել, աշխարհի լավագույն բժիշկներն են աշխատում: Պարզապես հրաշքներ են գործում: Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանին կիսամեռ վիճակում տեղափոխեցին այնտեղ, ինչ արեցին, ոնց արեցին, բայց այնպես բուժեցին, որ 10 օր հետո Ծաղկաձորում արդեն լիժա էր քշում: 

Թե որքան Աղվան Հովսեփյանը կմնա Իզմիրլյանում, չգիտենք, դա պրն Չարչյանը կիմանա և իր գլխավոր պացիենտը: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2099 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ