...

Աշխատավարձերը՝ ըստ հայհոյվելու գործակցի

Աշխատավարձերը՝ ըստ հայհոյվելու գործակցի

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որի համաձայն՝ դատախազների աշխատավարձը կրկնակի կբարձրանա, իսկ գլխավոր դատախազի աշխատավարձը կկազմի 2,5 միլիոն դրամ։ Առաջարկը հիմնավորվում է նրանով, որ դատախազների աշխատանքը ռիսկային է, որովհետև «մեղադրյալներն ու նրանց հարազատները քրեական հետապնդումը նույնականացնում են դատախազի հետ ու անձնավորում են»։

Փաստորեն իշխանությունները որոշել են դատախազների աշխատավարձը կրկնապատկել, որովհետև մեղադրյալներն ու նրանց հարազատները կարծում են, թե քրեական հետապնդման մեղավորը դատախազներն են, ու հայհոյում են նրանց։ Պարզ ասած՝ դատախազների աշխատավարձը բարձրանում է, որովհետև ժողովուրդը իրավական բավարար գրագիտություն չունի և «անհասկացող է»։ 

Ի դեպ, այս մոտեցումը կարող է հետագա «բարեփոխումների» համար նախադեպային դառնալ։ Որովհետև եթե պաշտոնյաների աշխատավարձը կախված լինի նրանից, թե ում են ամենաշատը հանիրավի մեղադրում ամեն ինչի համար ու առավել հաճախ հայհոյում՝ Նիկոլ Փաշինյանը հանգիստ կարող է իր աշխատավարձով Իլոն Մասկին ընդունել աշխատանքի՝ որպես անձնական վարորդ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   508 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ