...

Աստղերը հուշում են. Անդրանիկ Թևանյան

Աստղերը հուշում են. Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյան. Կենդանակերպի նշանը՝ Յոթոտնուկ

Այս շաբաթը հագեցած է բացահայտիչ իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք ազգափրկիչ նոր «Հայր Մայրաստան» նախաձեռնություն ստեղծելու մասին: 

Երեքշաբթի օրը կմասնակցեք Վլադիմիր Սոլովյովի «Թաքնված տեսախցիկ» հաղորդաշարին՝ որպես թաքնված փորձագետ:

Չորեքշաբթի օրը ռուսական «Վրեմյա» ծրագրին ծրարով կփոխանցեք բացառիկ տեսանյութեր, թե ոնց են մարտի 1-ը կազմակերպել Նիկոլ Փաշինյանը, Ջորջ Սորոսն ու Սամվել Ալեքսանյանի վարորդը:

Հինգշաբթի օրը աշխատանքային հանդիպում Ռոբերտ Քոչարյանի հետ. կքննարկվեն ռուս-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր, կողմերը մտահոգություն կհայտնեն Հայաստանում Volkswagen ID-4 և ID-6 մակնիշի մեքենաների շատացման և Toyota-ների վաճառքի ծավալների նվազեցման առթիվ: 

Ուրբաթ օրը CNN-ով եթեր կհեռարձակվի Հայաստանում Արա Աբրահամյանի ագենտների մասին հաղորդումը. պաշտոնական նողկանք կհայտնեք ձեր մասին էժանագին և ստահոդ բամբասանքներ տարածելու համար:

Շաբաթ-կիրակի օրերին սկսեք պատրաստվել հերթական ընտրություններին. չմոռանաք քարոզարշավի հիմնը դարձնել Բորիս Գրեբենշչիկովի «Вечерный мудозвон» երգը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1553 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ