...

Յամանն են էդ ռուսները

Յամանն են էդ ռուսները

Իսկ այժմ՝ եղանակի և դավադրապաշտության մասին:

Միանգամից ասենք, որ չենք նայել ու սպանեն էլ, չենք դիտելու ռուսական ալիքով Հայաստանի իշխանությունների վերաբերյալ հաղորդումը, որը փոթորկել է հայոց ֆեյսբուքահայությանը: Մենք հո մազոխիստ չե՞նք: Մանավանդ, առանց նայելու էլ գիտենք, թե ինչ են ասելու, ով է խոսելու, ում մասին, ինչ ինտոնացիայով: Ռուսական քարոզչական հաղորդումները մի քիչ կացնային են, գիտենք:

Սա եղանակի մասին էր: Հիմա անցնենք դավադրապաշտությանը: Այնպիսի տպավորություն է, որ ռուսները հատուկ են անում, որ իշխանությունների վարկանիշը բարձրանա, Փաշինյանի դիրքերն էլ ամուր լինեն: Եվ ընդհակառակը, հատուկ ընդդիմությանն են փչացնում: 

Սոցցանցերում արձագանքներին հետևելիս այդ տպավորությունն ենք ստանում: Բոլորը քրֆում են ռուսներին ու Անդրանիկ Թևանյանին: Դե, Թևանյանից էլ ռիկաշետով քֆուրները Քոչարյանին են ուղղվում: 

Բայց այդպիսի տեխնոլոգիա իսկականից կա, մենակ դավադրապաշտություն չի: Այսինքն, եթե ինչ-որ քաղաքական դեմքի հեղինակությունը, վարկանիշը ուզում են բարձրացնել, կամ պարզապես նրան ցանկանում են աջակցել, սկսում են նրան հայհոյել, բավական էժանագին ոճով քննադատել, հանրությունը դրանից զայրանում է, և ակամա այդ գործչի հանդեպ սկսում է համակրանքով լցվել:

Հիմա ռուսական պետական հեռուստաալիքի արածը նման էֆեկտ է ունեցել: Մանավանդ, որ քոչարյանականին էլ տարել, այնտեղ ցցել էին, դա լուսանկարներից էր երևում, ասել էինք, չէ՞, որ չենք դիտել: Արդյունքն այն է, որ ընդդիմությունն այսօր ձայն չի հանում: 

Ոնց որ ասում էր դասականը. «1-ый канал: мы имеем самую большую аудиторию страны и будем иметь вас!»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   545 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ