...

Աստղերը հուշում են. Արգիշտի Քյարամյան

Աստղերը հուշում են. Արգիշտի Քյարամյան

Արգիշտի Քյարամյան. Կենդանակերպի նշանը՝ Հայկական արջագայլաենոտակատվաաղվեսային բազմոտնուկ

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի սպասելի իրադարձություններով: 

Երկուշաբթի օրը կկանգնեք աշխատանքի ճամփաբաժանին. ձախ թեքվեք, կդառնաք ՀԿԳ պետ, աջ թեքվեք՝ ՀՔԾ պետ, ուղիղ գնաք, ուղղիչ աշխատանքային գաղութի պետ կնշանակվեք:

Երեքշաբթի օրը միջնորդություն կներկայացնեք, որ ձեզ երկու ժամով ԿԲ բանկի կառավարիչ նշանակեն. երեկոյան վարկերի մարման հարցը կլուծվի:

Չորեքշաբթի օրը կառավարության նիստում կառաջարկեք բոլոր նախարարությունները, ուժային կառույցները, դատախազությունն ու քննչական մարմիններն ու գերատեսչությունները մի շենքում հավաքել, որ տեղից տեղ գնալու վրա ժամանակ ու ներվ չծախսեք:

Հինգշաբթի օրը Երևանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները կցանկանան վերջը մի հատ ձեզ մոտիկից տեսնել. բացի Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դեսպաններից:

Ուրբաթ օրը Պուտինը աշխատանքից կազատի Քննչական կոմիտեի նախագահ Անատոլի Բաստրիկինին. ապահովության համար մի շաբաթով ձեր ելքը Հայաստանից կարգելեն:

Շաբաթ և կիրակի նավսյակի ծանոթացեք Երևանի պատմությանը. կառավարությունում Հայկ Մարությանի աստղը սկսել է մարել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1056 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ