...

Աստղերը գուժում են. Արփինե Հովհաննիսյան

Աստղերը գուժում են. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյան - Կենդանակերպի նշանը` Ռեսուրս:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի ռեսուրսներն ակտիվ օգտագործելու իրադարձություններով:

Երկուշաբթի կարթնանաք ծանր երազից. Ձեզ այլեցած կլինի Հաց բերողը։ Տրամադրությունը կլինի տագնապային: Կփորձեք օգտագործել ձեր Ռեսուրսը, բայց ապարդյուն:

Երեքշաբթի դարձյալ կարթնանաք ծանր երազից. այս անգամ ձեզ այցելած կլինի Արդարադատության ուրվականը։ Տրամադրություն չեք ունենա: Դարձյալ կփորձեք օգտագործել ձեր Ռեսուրսը, բայց Դավիթ Հարությունյանի դեմքի արտահայտությունից կհասկանաք, որ Ռեսուրսն ու Արդարատատությունն անհամատեղելի են։

Չորեքշաբթի ձեր ռեսուրսը կփորձեն օգտագործել Աշոտյանն ու Շարմազանովը, բայց Հովիկ Աբրահամյանը դա ճիշտ չի հասկանա։

Հինգշաբթի ձեր ողջ Ռեսուրսն անմնացորդ կօգտագործեն քոչարյանական ու միշիկական լրատվամիջոցները:

Ուրբաթ անկումային տրամադրությունների մեջ կլինեք. ձեզ հարցաքննության կկանչեն: Այդ օրը Ռեսուրսով չեք փայլի։ 

Շաբաթը և կիրակին Ձեր Ռեսուրսներն ամբողջովին կսպառվեն. փորձեք թուլանալ և հաճույք զգալ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   7552 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ