...

Աստղերը հուշում են. Արտակ Թովմասյան

Աստղերը հուշում են. Արտակ Թովմասյան

Արտակ Թովմասյան. Կենդանակերպի նշանը՝ Կոբզոնի Արտակ

Հիանալի ու արգասաբեր շաբաթ է սպասվում: Այսպիսի ևս մի քանի շաբաթ, և նախկին բոլոր պարտքերը կփակվեն:

Երկուշաբթի բեռնատարներով կփակեք Հանրապետության հրապարակը: Ելույթ պետք չէ, պարտատերերը այդ դեպքում չեն նվազեցնում պարտքը: Պարտքից -1 միլիոն դոլար:

Երեքշաբթի նեղ շրջապատում կխոստովանեք, որ իզուր տարիներ եք կորցրել Ռուսաստանում: Վաղուց էր պետք գալ Հայաստան, և հիմա ոչ մի պարտք էլ չէր լինի:

Չորեքշաբթի «Դվին հոլում» կկազմակերպեք Մգեր Արմենիայի մենահամերգը: Սկսնակ քաղաքական գործիչները պետք է աջակցեն միմյանց:

Հինգշաբթի ստիպված կլինեք մի փոքր ներդրում անել: Պետք է դիմավորել և կացարանով ապահովել Ղրիմից Հայաստան տեղափոխված մի քանի հայրենասերների: Բայց վհատվել պետք չէ. դա ներդրում է ապագայի համար:

Ուրբաթ կհայտարարեք, որ մեր խնդիրները սկսվել են 1975 թվականից: Հետո հատուկ կնշեք, որ այդ թվականին է ծնվել Նիկոլ Փաշինյանը: Պարտքից ևս -1 միլիոն դոլար:

Շաբաթ-կիրակի անցկացրեք Հանրապետության հրապարակում տեղադրված վրանում: Լավ կլինի, եթե ձեզ հետ լինեն ռեստորանի մատուցողները և շվեյցարները: Հայրենիքի համար մտահոգ մարդը նաև ուիք-էնդին է փակում պարտքերը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   864 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ