...

Աստղերը հուշում են. Արա Պապյան

Աստղերը հուշում են. Արա Պապյան

Արա Պապյան. Կենդանակերպի նշանը՝ Պապաքացցի

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը կանցնի ազգային-ազատագրական զարգացումների հորձանուտում:

Երկուշաբթի օրը Ավետիք Իշխանյանի հետ միասին կմասնակցեք «Ո՞վ էր ուզում դառնալ միլիոնատեր» բանավեճին:

Երեքշաբթի կհայտարարեք, որ քանի որ փաստաթղթերով Ղարսի նահանգն ու Սուրմալուի գավառն արդեն միացրել եք Արարատյան նահանգին, հայ ազգը պետք է ձեր արձանը տեղադրի Քվեբեկի կենտրոնում:

Չորեքշաբթի օրը կդատապարտեք խորհրդային զորքերի մուտքը Աֆղանստան և կողջունեք Միացյալ Նահանգների զորքերի ելքը Քաբուլից:

Հինգշաբթի օրը կառաջարկեք Հայկ Մարտիրոսյանին նշանակել Քուռ-Արաքսյայի ղեկավար. քուր Արաքսյան դեմ կարտահայտվի: 

Ուրբաթ օրը կպարզաբանեք, որ Կանադայում հարկեր չեք վճարում, որովհետև Ղարաբաղից դուրս եկածներն էլ չեն վճարում:

Շաբաթ և կիրակի օրերին ավելացրեք հայրենասիրության դոզան. բայց հիշեք, որ շատ աստղեր դոզայի տակ են մնացել:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   885 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ