...

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյան՝ կենդանակերպի նշանը Տինտո Բրաս

Շաբաթը առանձնապես հաջողված չի լինի: Մոսկվան չի գնահատի ձեր ծնկների այտուցները և կխլի կոմբինատը:

Երկուշաբթի գորովանքով կվերհիշեք հայր Ալիևի ու ձեր լավ հարաբերությունները:

Երեքշաբթի կհայտարարեք, որ ձեր օրվա «լուքի» մեջ չկա որևէ հագուստ, որ պատկանի «Ստեֆանո Ռիչի» ապրանքանիշին: Ուստի անհիմն են լուրերը, թե համանուն բրենդի երևանյան խանութը պատկանում է ձեր ընտանիքին:

Չորեքշաբթի կծնկեցնեք նրան, ով խորհուրդ էր տվել ասուլիս անցկացնել:

Հինգշաբթի կանկեղծանաք, որ սիրած հերոս ունեք, և նրա անունը Ժորժ Դանտես է, իսկ Փաշինյանը սկի Պուշկինին չի ձգում:

Ուրբաթ հաճելի օրերի ռեմեյք է սպասվում: Իշխան Սաղաթելյանին կքաշքշեն «Էրեբունի Պլազայի» զուգարանում: Ով մանդատ տա, ում խիզախությունը գովեն:

Շաբաթ-կիրակին անցկացրեք յոգայի այնպիսի դիրքում, որ վերականգնվեն մաշված ծնկները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1336 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ