...

Աստղերը հուշում են. Էդմոն Մարուքյան

Աստղերը հուշում են. Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյան. Կենդանակերպի նշանը՝ Հաճաորդ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի ռազմաօրենսդրական իրադարձություններով: 

Երկուշաբթի օրը Հայաստանում կգրանցեք MMM ընդդիմադիր բուրգի ապրանքանիշի իրավունքները. կպարզաբանեք, որ դա նշանակում է ոչ թե «Maruqyan+Mishik+Minasyan», այլ՝ «Mek+Mek+Mek»:

Երեքշաբթի խորհրդարանում շրջանառության մեջ կդնեք «Անբարոյականի վաստակի մասին» օրենքի նախագիծը, ինչը կհարուցի հոպարների զայրույթը:

Չորեքշաբթի Ազգային Ժողով կգաք բժշկական դիմակով. կպարզաբանեք, որ դա կրում եք ոչ թե աչքի կապտուկները թաքցնելու, այլ վիրուսից պաշտպանվելու համար:

Հինգշաբթի կհայտարարեք, որ սկսում եք իշխանափոխության գործընթաց. երեկոյան ֆինանսական գործերի կարգավորում, բարձր տրամադրություն:

Ուրբաթ օրը կխոստովանեք, որ ձեր ամենասիրելի քաղաքները Վանաձորն ու Վատիկանն են, քանի որ երկուսն էլ «Վա»-ով են սկսվում:

Շաբաթը և կիրակին կանցկացնեք Մարկիզ դը Սադրի գրականությունն ուսումնասիրելով. և հիշեք, որ կլասիկ քաղաքական գործիչ լինելը դեռ կլասի առկայության մասին չի խոսում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2541 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ