...

Աստղերը հուշում են. Իշխան Սաղաթելյան

Աստղերը հուշում են. Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյան. Կենդանակերպի նշանը՝ Կանգառու

Այս շաբաթը հագեցած կլինի կրիտիկական իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք՝ հայրենիքի փրկության գործընթացը մի քանի օր հետաձգվում է, քանի որ Ռուսաստանից լիքը տուրիստ է եկել, Սևանի հյուրանոցները լցված են, մի քիչ խառն եք:

Երեքշաբթի օրը կհայտնեք, որ Քոչարյանը ելույթ չի ունենա Ազատության հրապարակում, քանի որ ինքը գերադասում է խոսել միայն Թատերական հրապարակում:

Չորեքշաբթի օրը Գագիկ Սուրենյանը կտեղեկացնի, որ առաջիկա օրերին անձրև է գալու. տրամադրության անկում, դեպրեսիա, պետականության կորստի վտանգի տհաճ զգացողություններ:

Հինգշաբթի օրը Երևանի քաղաքապետարանը չի արտոնի ձեր հանրահավաքը Օպերայի մոտ և որպես այլընտրանքային վայր՝ կառաջարկի միտինգն անցկացնել կամ կրկեսում, կամ «Դինամո» մարզադաշտի վազքուղում:

Ուրբաթ օրը կոչ կանեք արգելափակել Կառավարության շենքը և թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանը վավերացնի Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

Շաբաթ-կիրակի Հայրենիքի փրկության փոխխոսնակի դերի մեջ մտեք, բայց մի վազեք. էս գործը հանգիստ է սիրում:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   7314 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ