...

Աստղերը հուշում են. Իշխան Սաղաթելյան

Աստղերը հուշում են. Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյան. Կենդանակերպի նշանը՝ Բախտակ

Այս շաբաթը հագեցած կլինի աշխարհացունց հաջողություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ Լավրովի այցի առթիվ ընդդիմությունը ժամը 14:20-ից մինչև հաջորդ օրվա 15:10-ը Ֆրանսիայի հրապարակից կհավաքի վրանները:

Երեքշաբթի օրը «Հայաստան» խմբակցության անունից նամակ կգրեք Լավրովի քարտուղարին և կխնդրեք, որ ձեզ ընդունեն: Քարտուղարը խորհուրդ կտա կտրոն վերցնել և հերթ կանգնել: 

Չորեքշաբթի օրն ի նշան բողոքի՝ Ֆրանսիայի վարած երկակի քաղաքականության դեմ, կառաջարկեք Ֆրանսիայի հրապարակը վերանվանել Դոնբասի հրապարակ:

Հինգշաբթի օրը հպարտությամբ կհայտնեք, որ ՀՅԴ «Մայամի Բիչ» մասնաճյուղի մի խումբ հայրենասերներ Նիկոլի համակիրին թույլ չեն տվել ծովում լողալ:

Ուրբաթ օրը ՌԴ արտգործնախարարության խոսնակի առաջին օգնականի՝ ԱՊՀ ընդդիմությունների գծով տեղակալը ձեր հետ հանդիպելու օր կնշանակի. բարձր տրամադրություն, ոգևորություն, մոտալուտ հաջողության կանխազգացում:

Շաբաթ-կիրակի օրերին խիստ կարևոր գործերով Սևանում կլինեք. պարզ երկինք, լիքը աստղեր. հայրենիքի փրկության սեզոնը հայտարարեք բացված: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   17191 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ