...

Աստղերը հուշում են. Իշխան Սաղաթելյան

Աստղերը հուշում են. Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյան. Կենդանակերպի նշանը՝ Անձրևահորթ

Այս շաբաթը լիառատ կստացվի փրկարար ծառայություններով:

Երկուշաբթի օրը պաշտոնապես կհայտարարեք, որ ՀՅԴ-ն որևէ կապ չունի Ղրիմի կամրջի պայթեցման հետ:

Երեքշաբթի օրը կհայտնեք, որ նոյեմբերին սկսվելու է 67-րդ հայրենափրկիչ սեզոնը, որի առաջին հինգ սերիաները կներկայացվեն մինչև ամսի 15-ը:

Չորեքշաբթի ՀՀ ԶՈւ ԳՇ պետը կհայտարարի, որ կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական հրետանին ի վիճակի չէ ուղիղ նշանառության տակ պահել Սևանի հյուրանոցները. բարձր տրամադրություն, մաղարիչ Էդվարդ Ասրյանին:

Հինգշաբթի օրը հպարտությամբ կնշեք, որ հենց ձեր շնորհիվ Պուտինը Արցախի կարգավիճակի հարցը անորոշ ժամանակով հետաձգեց, դրամի կուրսն էլ բարձրացավ:

Ուրբաթ օրը կհերքեք այն ստահոդ ու պատվիրված լուրերը, թե իբր դուք երիտթուրքերի հոգևոր եղբայրներն եք եղել, քանի որ ընկեր լինելը չի ենթադրում եղբայրություն:

Շաբաթ-կիրակի օրերին քայլ արեք, մերժեք տրանսպորտով Ֆրանսիայի հրապարակից Ալավերդյան փողոց գնացող երթուղիները: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   33028 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ