...

Աստղերը հուշում են. Իշխան Սաղաթելյան

Աստղերը հուշում են. Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյան. Կենդանակերպի նշանը՝ Փրկապզուկ

Այս շաբաթը հագեցած կլինի բոցաշունչ իրադարձություններով:

Երկուշաբթի օրը Սևանում 131 համարանոց հյուրանոց կառուցելու թույլատվություն կստանաք՝ ի պատիվ ՀՅԴ-ի հիմնադրման 131-ամյակի:

Երեքշաբթի օրը կհայտարարեք, որ այլևս չեք հանդուրժելու իշխանություններին և խորհրդարանում փոխխոսնակի աթոռը երկու մետր հեռու կքաշեք Ալեն Սիմոնյանի աթոռից:

Չորեքշաբթի օրը կազդարարեք դիմադրության նոր շարժում ձևավորելու մասին՝ Ալեքսանդրապոլի, Ղարսի և եռակողմ պայմանագրերը չեղարկելու համար:

Հինգշաբթի օրը աշխատանքային հանդիպում «Դրո-2» կառույցի ակտիվիստների հետ. կքննարկվեն փոխշահավետ համագործակցության, ռազմական ոլորտում դաշինք կազմելու վերաբերյալ հարցեր:

Ուրբաթ օրը կհերքեք այն ստահոդ լուրերը, թե Դաշնակցությունը Քոչարյանի կամքով առաջնորդվող կառույց է. երեկոյան կհերքեք ձեր հերքումը, հաջորդ օրը կհերքեք ձեր հերքման հերքումը:

Շաբաթ-կիրակի օրերին սկսեք գրել «Արժանապատիվ պատերազմ՝ հարստանալու պահը» հոդվածը:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5162 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ