...

Աստղերը հուշում են. Նիկոլ Փաշինյան

Աստղերը հուշում են. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան. Կենդանակերպի նշանը` Շեքսպերիեր:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի մշակութային իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհրապարակեք «Կառավարության հարց ու պատասխան» բանաստեղծությունը: 

Երեքշաբթի Հանրապետության Հրապարակում մեծ շուքով կնշեք թավշյա հեղափոխության հոբելյանական տարի 10-ամսյակը: 

Չորեքշաբթի կսկսեք գրել «Ձեռքդ հետ տար արձակի վրայից» երկհատորյակը:

Հինգշաբթի օրը լայվ կմտնեք ու կհայտարարեք, որ կոռումպացված նախկինները տող առ տող, հանգ առ հանգ պատասխան են տալու:

Ուրբաթ օրը Հրայր Թովմասյանը ձեզ փետրավոր գրիչ կուղարկի. մուսայի անկում, դեպրեսիա:

Շաբաթ և կիրակի օրերին «Իմ քայլը» խմբակցությունը արտահերթ նիստ կհրավիրի՝ ձեր թեկնածությունը Պուլիտցերյան մրցանակի ներկայացնելու օրակարգով:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2429 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ