...

Աստղերը հուշում են. Նիկոլ Փաշինյան

Աստղերը հուշում են. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան. Կենդանակերպի նշանը՝ Սոցցանցավոր

Այս շաբաթը կսկսվի և կավարտվի վճռական իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կնախաձեռնեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու գործընթացը, քանի որ վերջինիս քավորը Քոչարյանի քիփն է:

Երեքշաբթի օրը Հայկ Մարությանին կմեղադրեք ՔՊ-ից թռնելու մեջ. Հայկոն էլ կասի, որ դեղին վարչապետին չի պատասխանում:

Չորեքշաբթի օրը Ալեն Սիմոնյանի լրատվամիջոցը կհիշեցնի, որ դուք էլ ժամանակին թռել եք ՀԱԿ-ից. կպարզաբանեք, որ իրականում ՀԱԿ-ն է թռել ձեզանից: 

Հինգշաբթի օրը կհայտարարեք, որ Գագիկ Ծառուկյանի հետ Երևանում բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն եք իրականացնելու:

Ուրբաթ օրը ձեզ կզեկուցեն, որ Զելենսկին սքեթչի դերասան էր, հետո դարձավ Ուկրաինայի նախագահ. երեկոյան Քննչական կոմիտեն կհայտարարի Հայկ Մարությանի դեմ ցմահ քրեական գործ հարուցելու մասին:

Շաբաթ-կիրակի օրերն անցկացրեք Նոր Երևանում՝ Նոր Լայքերով և Նոր Կադաստրային Քարտեզներով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4642 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ