...

Աստղերը հուշում են. Նիկոլ Փաշինյան

Աստղերը հուշում են. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան. Կենդանակերպի նշանը՝ Դժգույն պագանկա

Այս շաբաթը հագեցած կլինի հնարավորինս շուտ մոռացվող իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ «Ապագա կա» կարգախոսի նշաձողը մի թեթև պետք է իջեցնել:

Երեքշաբթի օրը կգաղտնազերծեք Տիգրան Մեծի նամակագրությունը Միհրդատ VI Եվպատորի հետ, որտեղ Արցախին ինքնավարության կարգավիճակով թողել են Ատրպատականի կազմում:

Չորեքշաբթի օրը կխոստովանեք, որ ձեր միակ մեղքն այն է եղել, որ իշխանությունը վերցնելիս ջեբներդ չեք ստուգել, որ տեսնեիք, թե նախկինները մեջն ինչ են գցել:

Հինգշաբթի պաշտոնական այցով Հայաստան կժամանի միջազգային հանրությունը. հանդիպում փակ դռների ետևում, ծանր բանակցություններ, փակուղային իրավիճակներ, երեկոյան՝ դեպրեսիա:

Ուրբաթ օրը կառավարության հրատապ նիստ կհրավիրեք՝ պահուստային ռեզերվներից Ալեն Սիմոնյանին գումար փոխանցելու՝ համակարգչի նոր hard-disc ձեռք բերելու համար:

Շաբաթ-կիրակի օրերին ձեր անվտանգության ծառայության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ մասնակցեք ուսումնամարզական զորավարժություններին. աստղերը պարզապես հորդորում են դա անել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   9468 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ