...

Աստղերը հուշում են. Նիկոլ Փաշինյան

Աստղերը հուշում են. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան. Կենդանակերպի նշանը՝ Գնդլիկ-Թքունիկ

Այս շաբաթը հագեցած կլինի քյալաբարո և քայլաբարո իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհետևեք Կառավարության շենքի 2-րդ հարկի ձախից 3-րդ սանհանգույցի վերանորոգման համար տենդերի արդյունքներին:

Երեքշաբթի օրը ի պատասխան Ալիևի հերթական ելույթի՝ ջախջախիչ հոդված կգրեք «Մուրզիլկա» տելեգրամ-ալիքում՝ «Հավայի աղբյուր» անվան ներքո:

Չորեքշաբթի օրը կառաջարկեք քրեականացնել երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին տարատեսակ իրերի և մարմնի գլուխների, կոթերի, պոչերի հետ համեմատելը:

Հինգշաբթի օրը Կենտրոնական Ընտրական հանձնաժողովում բացման խոսքով ելույթ կունենաք ՔՊ-ի վարչության արտահերթ նիստում:

Ուրբաթ օրը ջերմաստիճանի կտրուկ անկումը կպայմանավորեք 90-ականների մութ ու ցուրտ տարիներով, սպառողական ապրանքների կտրուկ աճը՝ 2000-ականների մոնոպոլիաներով, իսկ ռուսների հոսքը Հայաստան՝ ձեր ակտիվ արտաքին քաղաքականությամբ:

Շաբաթ-կիրակի օրերին գրեք «Թռիչք թթվի քարի վրայով» ռազմացրողական հոդվածը, բայց նոր անուն մտածեք. հավաստի լինում են միայն աստղերը:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   23499 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ