...

Աստղերը հուշում են. Նիկոլ Փաշինյան

Աստղերը հուշում են. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան. Կենդանակերպի նշանը` Անձրևահորթ

Այս շաբաթը հարուստ է կրկնվող իրադարձություններով:

Երկուշաբթի օրը արտահերթ նիստ ՔՊ վարչությունում. կհայտարարեք, որ թուք առ թուք հետ եք բերելու ընդդիմության գույքը:

Երեքշաբթի օրը ձեր առաջարկով խորհրդարանը Ալեն Սիմոնյանին կպարտադրի երեք տարի պարտադիր դիմակ կրել:

Չորեքշաբթի օրը ՔՊ խմբակցության լրագրողների հետ ճեպազրույցում կխոստովանեք, որ միշտ զզվել եք Երևանի «Արարատից», ու Հայաստանը աշխարհին պետք է ներկայանա Իջևանի «Արագած» թիմով:

Հինգշաբթին ծանր օր է. Վերին Լարսը նորից կփակվի ու մի քանի 5-րդ շարասյուն շաբաթներով կլռվեն այնտեղ:

Ուրբաթ օրը ձեզ կզանգահարի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը. տնեցիները կպատասխանեն, որ տանը չեք, իրիկունը ուշ եք գալու:

Շաբաթ-կիրակի օրերին հավաստի աղբյուրով հրապարակեք «Ղարաբաղի 50 դժգույն երանգները» հոդվածը. միգուցե մի քիչ էլ հետաձգվի ձեր աստղի մարումը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   44090 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ