...

Աստղերը հուշում են. Վահան Քերոբյան

Աստղերը հուշում են. Վահան Քերոբյան

Վահան Քերոբյան. Կենդանակերպի նշանը՝ Թվերիքս

Այս շաբաթը ձեր համար հագեցած կլինի նոր առաջխաղացումներով:

Երկուշաբթի օրը կեսօրին կհայտարարեք, որ նախորդ տարվա նույն օրվա կեսօրի համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 1,8 տոկոսով:

Երեքշաբթին կփակեք 5,9 տոկոս աճով՝ Menu.am-ից պատվերների հաշվին:

Չորեքշաբթի օրը պաշտոնական հանդիպում Apple ընկերության Արարատի մարզային մասնաճյուղի տնօրենի հետ. կքննարկվի Գոլդեն տեսակի խնձորները Ռուսաստան արտահանելու ռազմավարությունը:

Հինգշաբթի օրը կհրապարակեք 3-րդ դասարանում ձեր մաթեմատիկայի ստուգողական գրավորի լուսապատճենը՝ հերքելով հայոց լեզվից կաղալու մասին ստոր հերյուրանքները:

Ուրբաթ օրը տնտեսական աճը խթանելու համար կառաջարկեք օրը դարձնել 25 ժամ:

Շաբաթ-կիրակի օրերին համբալների ու համբակների USB պորտը տեղը դրեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2961 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ