...

Աստղերը հուշում են. Վահան Քերոբյան

Աստղերը հուշում են. Վահան Քերոբյան

Վահան Քերոբյան. Կենդանակերպի նշանը՝ Փուփուլավոր կկու

Այս շաբաթը կնշանավորվի նշանակալից զարգացումներով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ Ադրբեջանն ընդամենը նավթ ունի, իսկ մենք՝ հարյուրավոր լեռնագագաթներ, չհաշված՝ Մասիս սարը:

Երեքշաբթի օրը կներկայացնեք Հատիս լեռան տնտեսական զարգացման մենյուն ու նախահաշիվը:

Չորեքշաբթի օրը Գագիկ Ծառուկյանը կտեղեկացնի, որ դեպի Հիսուսի արձան հատուկ մոպեդի ճանապարհ է կառուցում. բարձր տրամադրություն, շահութաբերության ակնկալիք:

Հինգշաբթի օրը կառավարության նիստում կառաջարկեք Մարգարայի անցակետի կողքերը, մի հատ սարոտ տեղ տեղադրել բուդայի արձանը՝ հիմնավորելով, որ հավի բդի 70 մետրանոց կոթողը հարյուր միլիոնավոր տուրիստների ախորժակ է բացելու:

Ուրբաթ օրը Աբովյանում կմասնակցեք կարտոշկի միկրոչիպսերի արտադրության տեխնոլոգիական նոր կենտրոնի բացման արարողությանը:

Շաբաթ-կիրակի օրերին մտածեք, թե Երևանի փոշին ինչպես ներդնել տնտեսական նոր ծրագրերում: 



 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   13662 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ