...

Աստղերը հուշում են. Վազգեն Մանուկյան

Աստղերը հուշում են. Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյան. Կենդանակերպի նշանը՝ Հինոզավր

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի ռոմանտիկ իրադարձություններով: 

Երկուշաբթի օրը փակ-գաղտնի այց Մոսկվա. ձեր արցունքներին կհավատան:

Երեքշաբթի ընդդիմությունը կհայտարարի, որ ճգնաժամը պետք է լուծվի 17+1 բանաձևով: 

Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և կբացականչեք. «Եվ այդ մեկ մարդը ե՛ս եմ, և այդ մեկ մարդը ե՛ս եմ, և այդ մեկ մարդը ե՛ս եմ...»:

Հինգշաբթի օրը շնորհակալություն կհայտնեք Ռուսաստանին և կդատապարտեք ԱՄՆ-ի ապակառուցողական քաղաքականությունը Մերձավոր Արևելքում:

Ուրբաթ օրը վերջին զորավարժությունները կանցկացնեք գրոհը սկսելուց առաջ. կջարդեք «Երևան Սիթիի» ճաղերը և «Ալեքս Տեքստիլի» դռները:

Շաբաթ և կիրակի օրերին կհրապարակեք «Գնացքից բռնվելու ժամանակը» մանիֆեստը: Եվ հիշեք. աստղերը աստղային հիվանդությամբ չեն տառապում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 38, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1277 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ