...

Աստղերը հուշում են. Վազգեն Մանուկյան

Աստղերը հուշում են. Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյան. Կենդանակերպի նշանը` Շաքարաքլոր

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է քայքայիչ իրադարձություններով:

Երկուշաբթի օրը 17 ուժերը ձեզանից կհեռանան Քոչարյանի մոտ. կհայտարարեք, որ չեք հանդուրժելու բոմժի կարգավիճակը:

Երեքշաբթի օրը անվանափոխություն կանեք. «Վերնատունը» կսարքեք «Ներքնատուն»:

Չորեքշաբթի օրը կհայտարարեք նոր շարժում սկսելու մասին. «Ընդդիմության փրկության կոմիտե»: 

Հինգշաբթի օրը Իշխան Սաղաթելյանը ձեզ փողոցում կտեսնի, բայց չտեսնելու կտա ու կփոխի ճամփան. տրամադրության անկում, ընկճախտ:

Ուրբաթ օրը Քոչարյանը ձեզ կնվիրի «Հարթակից թռչելու ժամանակը» գիտահանրամատչելի դասագիրքը:

Շաբաթ և կիրակի օրերին զբաղվեք ձեզ փրկելով: Աստղերը ձեր դեպքում անելիք չունեն:

«Չորրորդ իշխանություն», թիվ 4, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ