...

Աստղերը հուշում են. Վահե Հակոբյան

Աստղերը հուշում են. Վահե Հակոբյան

Վահե Հակոբյան. Կենդանակերպի նշանը` Թռվռիկ

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հարուստ կլինի ռազմահայրենասիրական իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ Ադրբեջանը նավթ ունի, իսկ դուք՝ պղինձ:

Երեքշաբթի օրը աշխատանքից 6 ժամ կուշանաք. կբողոքեք, որ իշխանություններն օդային ճամփեքը փակել են:

Չորեքշաբթի օրը կբացեք «Էյր ու ձի» ավիաընկերությունը, որը կսկսի կանոնավոր չվերթներ իրականացնել ձեր առանձնատնից մինչև Քաջարան: 

Հինգշաբթի օրը Ռոբերտ Քոչարյանի հետ կստեղծեք «Սյունյաց չուգուններ» նախընտրական դաշինքը:

Ուրբաթ օրը կհայտարարեք, որ գունավոր հեղափոխությունները մարդկության չարիքն են՝ ի տարբերություն գունավոր մետաղների:

Շաբաթ և կիրակի օրերին List.am-ում հայտարարություն կդնեք. «Փոխանակում եմ Սյունիքի մարզը Երևանի կենտրոնի հետ»:

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   624 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ