...

Աստղերը հուշում են. Վազգեն Մանուկյան

Աստղերը հուշում են. Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյան. Կենդանակերպի նշանը՝ Իդիոտոզավր։

Այս շաբաթը հագեցած է սեփական անձի մասին հիշեցնող իրադարձություններով:

Երկուշաբթին կսկսվի ուրախ լուրով. Լևոնն է խոսել: Բարձր տրամադրություն, անկախական զգացողություններ, հայրենիք փրկելու առիթներ: 

Երեքշաբթի օրը կազդարարեք վարչապետերի ակումբ ստեղծելու մասին, որտեղ կընդգրկվեն 1990 թվականի օգոստոսից մինչև 1991 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածի բոլոր վարչապետերը:

Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ նախագահների ֆորմատով հանդիպումները անպտուղ են, քանի դեռ 1996-ի ընտրությունների արդյունքները չեն վերանայվել:

Հինգշաբթի օրը հանդիպում համաշխարհային ազգի հետ. կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ունեցող հարցեր:

Ուրբաթ օրն առավոտյան Սերժ Սարգսյանին թաքուն կառաջարկեք դաշինք կազմել ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, երեկոյան՝ Քոչարյանին կառաջարկեք միավորվել ընդդեմ Սերժ Սարգսյանի, կեսգիշերին կհայտարարեք, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ձեր դեմ են միավորվել:

Շաբաթ-կիրակի օրերին միջազգային քաղաքականությանը մասնակցելու հայտ ներկայացրեք. եթե 20 րոպեում հայտը չհաստատվի, սեղմեք աստղային կոճակը:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   18326 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ