...

Աստղերը հուշում են. Վիկտոր Սողոմոնյան

Աստղերը հուշում են. Վիկտոր Սողոմոնյան

Վիկտոր Սողոմոնյան. Կենդանակերպի նշանը` Գրասենյակային թղթի բիթի

Աննախադեպ բարեհաջող շաբաթ է սպասվում. 168 ժամ հողաթափիկի երես չեք տեսնի:

Երկուշաբթի կհրապարակվեն ձեր մեմուարները` «20 տարի Աբու Ալլահ Մահարիի հետ»:

Երեքշաբթի կհայտարարեք, որ Քոչարյանը 90 տոկոս վարկանիշ ունի: Երեկոյան կպարզվի, որ պատվաստվել եք սոմալիական պատվաստանյութով:

Չորեքշաբթի նոր հարցում կանցկացնեք. պալատում ձեզանից բացի կգտնվի Նարե Գրիգորյան անունով բուժքույրը: Այս անգամ Քոչարյանը 100 տոկոսից մի քիչ ավել կստանա:

Հինգշաբթի կհայտարարեք, որ կապ չունեք Հայրենիքի փրկության շարժման հետ, պարզապես մատաղի փող էին հավաքում:

Ուրբաթ մի տասը րոպեով դուրս կգաք գրասենյակից` զբոսնելու: Դեպրեսիա, տրամադրության անկում: Չգիտես ինչու, անցորդները կողջունեն «պրիվետ, Վիկայով»:

Շաբաթ-կիրակին անցկացրեք Իսակովի պողոտայում: «Հայր մերը» պետք է անգիր սովորել. քարոզարշավ է, կարող է հարցնեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   785 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ