...

Ավելի լավ է ներսում էլ լռել, դրսում էլ

Ավելի լավ է ներսում էլ լռել, դրսում էլ

«Մեր քաղաքականությունը հետևյալն է՝ մենք չենք ուզում ներսում ասել մի բան, դրսում խոսել այլ բան, հետո ընկնել դրսի և ներսի խոսացածների տարբերության արդյունքում առաջացած թակարդների մեջ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«ՉԻ»․ Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանն ինքը արդեն մի քանի անգամ ընկե՞լ է այդպիսի թակարդների մեջ, թե՞ իր նախորդներին նկատի ունի։ Օրինակ, հետաքրքիր է՝ Նիկոլը դրսում է՞լ էր ասում «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ եթե ասում էր՝ զգացողություն չունի՞, որ հենց դրանով էլ թակարդում էր հայտնվել։

Բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Պատկերացնո՞ւմ եք, օրինակ, Ալիևի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դեմքերի արտահայտությունը, եթե հանկարծ Նիկոլը բանակցությունների սեղանի շուրջ ասած լինի «ո՞ւմ են պետք էդ ամայի սարերը, տարվա կեսը ձմեռ ա», կամ «բա հո մի երկու լճի համար պատերազմ չե՞նք սկսելու»։ Իսկ նա հաստատ ասած կլինի։ Չէ՞ որ երկրի ներսում ասել է։ Կամ պատկերացնո՞ւմ եք՝ ասած լինի «արագացրեք գերիների վերադարձը, որ դատենք»։ Դա էլ է ասել։ 

Մնում է ընդամենը հասկանալ՝ էն որ ներսում ասում էր «Շուշին մեր ինչի՞ն է պետք, դժբախտ-դժգույն քաղաք է», էդ նույնը դրսում ե՞րբ է ասել, մինչև պատերա՞զմը, թե՞ ընթացքում։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   898 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ