...

Ավելի նման է սեփական անձի դեմ ցուցմունք տալուն

Ավելի նման է սեփական անձի դեմ ցուցմունք տալուն

Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության և միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր ևս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից և տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար»:

«ՉԻ». Հայտարարությունը տարածելուց հետո համացանցում հնչեցին տեսակետներ, թե սա շանտաժ է: Մինչդեռ սա ավելի շատ նման է սեփական անձի դեմ ցուցմունք տալուն:

Եթե Տոնոյանը տիրապետում է կոնկրետ փաստերի, Փաշինյանի կողմից դավաճանության կամ կոռուպցիային մասնակից լինելու իրողություններին, ապա անկախ իր նկատմամբ հարուցված քրեական գործի ճակատագրից, այդ մասին պետք է տեղեկացնի հանրությանը:

Դավաճանությունը կամ կոռուպցիան պետական գաղտնիք չեն, չի կարելի պատսպարվել դրանց ներքո: Հանցագործություն պարտակելը, դրա մասին իմանալ և չհայտնելը նույնպես հանցագործություն է:

Եթե կան կոնկրետ փաստեր, ապա դրանք չհանրայնացնելն է վտանգում ազգային անվտանգությունը:

Ի՞նչ միջպետական հարաբերությունների մասին է խոսքը: Եթե չի ցանկացել Ռուսաստանից զենք խնդրել կամ մերժել է դրա ստացումը, ապա խոսքը պարզ դավաճանության մասին է: Տոնոյանի պարտքն է գոնե հիմա դրա մասին բարձրաձայնելը: Իսկ եթե չկա նման բան, ապա Տոնոյանը ոչ թե շանտաժ է անում, այլ փորձում է հասարակական տրամադրություններ ստեղծել, ընդդիմությանը պաս է տալիս՝ ակնկալելով, որ կստանա պատասխան պասը՝ քաղաքական և մեդիա աջակցության տեսքով: Հատկապես վերջին գործոնը շատ կարևոր է Տոնոյանի համար, քանի որ իրեն քննադատում է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր մամուլը:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   737 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ