...

«Եղբա՞յրդ» է կարևոր, թե՞ մանդատը

«Եղբա՞յրդ» է կարևոր, թե՞ մանդատը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՊՆ նախկին նախարար Դավիդ Տոնոյանի լուսանկարը և գրել. «Այսօր եղբորս ծնունդն է, արդեն 55-ա, և մեկ տարի երեք ամիս է, տոկուն կրում է կալանքը (որակավորում չտամ ինչպիսի ու ինչու համար վերջը, չասեն՝ էլի ասեց, բայց մի օր կասեմ, քանզի ճշմարտությունը տենց երևույթ է, ոնց էլ լինի վերջում բարձրաձայնվում է, ուղղակի դրան կա ճիշտ ժամանակը)»:

«ՉԻ». Զարմանալի ժամանակներ են: Մեկին նախարար են նշանակում, որի եղբոր ու հոր հանդեպ քրեական հետապնդում է իրականացվում:

Էս մեկն էլ կալանքի տակ գտնվող «ախպորն» է շնորհավորում, ակնարկում, որ անմեղ է, բայց, քանի որ ինքը իշխանության մաս է կազմում, պատգամավոր է, ասում է՝ հիմա բան չեմ կարող ասել, դեմն էլ Նոր տարի է, աշխատավարձ է, բան է, հետո ինչ որ պետք է, կասեմ:

Պաշտոնյա մարդ ես, եթե գիտես, որ Դավիթ Տոնոյանի հանդեպ անօրինական, ապօրինի գործողություններ են կատարվում, կանգնիր, բարձրաձայնիր, գուցե դա օգնի, որ նա ժամ առաջ ազատ արձակվի: «Եղբա՞յրդ» է կարևոր, թե՞ մանդատը:

 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   626 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ